Հասարակական16:34, 14 Նոյեմբեր 2022
Ստամբուլի պայթյունի մասին «The New York Times»-ի հոդվածը բարկացրել է թուրքերին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով սպանվել էր 6, իսկ վիրավորվել՝ 81 քաղաքացի։ Նշվում է, որ տեղի ունեցածը մեծ վնաս է հասցրել տուրիզմի զարգացմանը Թուրքիայում:
Ամերիկյան թերթի այս դիտարկումը դժգություն է առաջացրել համացանցի թուրքական տիրույթում: Մասնավորապես թուրք օգտատերերն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ թերթն անտեսել է տուժած մարդկանց և սևեռվել նյութականի վրա:
Թուրք օգտատերերից մեկն այդ կապակցությամբ սոցցանցի իր էջում գրառել է. «Միայն զբոսաշրջրջությա՞ն հարց էր։ Սա ի՞նչ տեսակետ է: Բա նման թշնամական ոճով նյու՞թ են գրում»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնական հետիոտնային պողոտայում պայթյուն իրականացրած կինը նոյեմբերի 14-ի լուսադեմին ձերբակալվել է: Ոստիկանության տարածած նոր հաղորդագրության մեջ նշվել է, որ ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով:
Նշվում է նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը: (Հաղորդագրության մեջ նշված է կապը PKK-PYD-YPG-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանն (PYD) և դրա զինված կազմավորումները համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) համարում է ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորում):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |