Հասարակական17:35, 14 Նոյեմբեր 2022
Սոցհարցում. Ո՞վ է ավելի ազդեցիկ, Աբդուլահ Օջալանը, թե՞ Սելահաթթին Դեմիրթաշը

Հոկտեմբերի 15-18-ին թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունն ուշագրավ սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում:
Փորձ է արվել պարզելու, թե քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համախոհների համար ով է ավելի ազդեցիկ դեմք՝ բանտում գտնվող HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթա՞շը, թե՞ Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
Հարցվածների 51 տոկոսը համարում է, որ Դեմիրթաշն ավելի ազդեցիկ է: Իսկ 21 տոկոսը նախապատվությունը տվել է Օջալանին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Դեմիրթաշին ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման փորձից հետո։ Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանուն խմբավորման հանցանք կատարելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ: Թուրքական դատարանը մի քանի դատավճիռ է կայացրել Դեմիրթաշի վերաբերյալ:
Օջալանն Իմրալի կղզում գտնվող բանտում է արդեն 23 տարի: 1999-ի աշնանը նա մեղավոր ճանաչվեց Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ և դատապարտվեց մահվան: Հետագայում սակայն Օջալանի պատժաչափը մեղմացվեց և փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ` առանց բողոքարկման իրավունքի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |