Հոդված13:41, 15 Նոյեմբեր 2022
Ըստ մասնագետների՝ Ռուսաստանն այլևս չի կարող խանգարել Թուրքիային
Թուրքական «Star» թերթի կայքում թարգմանաբար ներկայացվել է արաբական մամուլում հրապարակված «Էրդողանն ակտիվ քայլեր է անում Միջին Ասիայում ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ» հոդվածը: Դրանում ներկայացված են վերլուծաբանների տեսակետներ, համաձայն որոնց՝ Անկարան խորացնում է համագործակցությունը Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ տարբեր ոլորտներում, ու Մոսկվան այլևս չի կարողանում լինել արգելք:
Նշվում է, որ ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրների համար ստեղծել է մտահոգություններ, բայց և նոր հնարավորություններ: Եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի կառուցած անվտանգային ու տնտեսական մեխանիզմները, ըստ հոդվածի, հասել են փլուզման շեմին։
Նման պայմաններում Էրդողանը, օգտվելով Ռուսաստանի ուշադրության շեղումից, Միջին Ասիայում ակտիվ քայլեր է անում՝ այնտեղի հետսովետական երկրներին կոչ անելով խորացնել հարաբերություններն Անկարայի հետ:
Հոդվածում տեղ գտած կարծիքների համաձայն՝ Ուկրաինայում Մոսվայի սկսած պատերազմի երկարելու պայմաններում Անկարան ավելի վճռական է դարձել Կրեմլի ավանդական ազդեցության գոտին համարվող տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հարցում: Էրդողանը տարիներ շարունակ ցանկանում է Կովկասի ու Միջին Ասիայի նախկին սովետական երկրների հետ ավելի սերտ մշակութային, կրոնական ու լեզվական կապեր ստեղծել:
«Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից սկսված Ուկրաինայի օկուպացիան վախեցրել է իր միջինասիական հարևաններին: Տարածաշրջանում ամենամեծ երկիր Ղազախստանին և ամենաշատ բնակչությամբ Ուզբեկստանին ստիպել է մտածել այլ տեղերում դաշինքներ փնտրելու մասին»,- նշվում է հոդվածում: Ապա խոսվում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ու վերջերս Սամարղանդում տեղի ունեցած գագաթնաժողովի մասին: Այս համատեքստում նախ հիշեցվում է, որ կառույցի հիմնադիր անդամներն են Ադրբեջանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Թուրքմենստանն ու Հունգարիան դիտորդ երկրներ են, որոնց շարքին այս տարի ավելացավ հյուսիսային Կիպրոսի թյուրքական ինքնահռչակ հանրապետությունը:
Ապա մեջբերվում է գագաթնաժողովին Էրդողանի ելույթի այն շեշտադրումը, որտեղ նա շատ կարևոր է համարել ԹՊԿ անդամների միջև համագործակցության, համերաշխության և ներդաշնակության ամրապնդումը բոլոր ոլորտներում: Թուրքիայի նախագահն առաջարկել է նաև գործողություններն արագացնելու համար թյուրքական ներդրումների ֆոնդ հիմնել: Ղրղզստանի նախագահն էլ պնդել է առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով մատակարարման նոր ուղիներ գտնելու հարցում ավելի սերտ համագործակցել:
«Մոսկվան իր ազդեցությամբ ու կշռով ի սկզբանե խոչընդոտել է թյուրքական հասարակության ձևավորման երազանքին։ Սակայն 2020-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, ապա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան նոր թափ են հաղորդել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման փնտրտուքին»,- ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Բայրամ Բալջըն՝ ավելացնելով, որ տեղի է ունենում թյուրքական պետությունների միության վերաձևում:
Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի մասնագետ Անդրեյ Գրոզինն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիան ու Ռուսաստանը, որոնք մի շարք աշխարհաքաղաքական հարցերում անհամաձայնության դեպքում անգամ համագործակցում են, Միջին Ասիայում նույնպես կկարողանան գտնել համագործակցության եզրեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |