Քաղաքական17:23, 15 Նոյեմբեր 2022
Թուրք գրողի սկանդալային հայտարարությունը. «Պուտինը ոնց որ Էրդողանի նահանգապետը լինի»

Թուրք գրող, հետազոտող Էնգին Ավջըն հայտարարել է, որ Պուտինին արդեն կարելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ աշխատող նահանգապետ:
Թուրքական «Beyaz TV»-ի եթերով հեռարձակվող «Ի՞նչ կա չկա» հաղորդմանը հյուրընկալված Ավջըն, էկրանի վրա մատնացույց անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը, ասել է.
«Նա ոնց որ մեր նախագահի մի որևէ նահանգապետը լինի: Ես միշտ ասել եմ Պուտինին ու Ռուսաստանին ձեր աչքում այդքան մի մեծացրեք, նրանք մեր հրամանը կատարող պետական պաշտոնյաներ են: Իր իշխանության ու տարածքային ամբողջականության համար Թուրքիային է պարտական: Եթե Թուրքիան մատը հակառակ շարժի, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը կդառնա Ռուսաստանի մասնատման 1-ին քայլը: Իրականում Եվրոպան հենց դա էլ պլանավորում էր, սակայն Թուրքիան ամուր կանգնեց իր տեղում: Ոչ ոք թող չնեղանա, բայց այսօր Ռուսաստանն իր տարածքային ամբողջականության համար թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է պարտական»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |