Միջազգային12:17, 18 Նոյեմբեր 2022
Էրդողանի տեղակալն անդրադարձել է Ֆրանսիայի սենատի բանաձևին
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահը Նուման Քուրթուլմուշը կուսակցական ժողովում անդրադարձել է Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին:
Քուրթուլմուշը, նշելով, որ որոշ երկրներ համաձայն չեն Ադրբեջանի հողերի «ազատագրման» հետ, ասել է. «Ֆրանսիան խոսում է Ադրբեջանի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախ դու խոսիր այն մասին, թե արդյոք 30 տարվա ընթացքում, որպես Մինսկի եռանախագահության անդամ, դու գեթ մի նախադասություն ասացիր, որը կլուծեր Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը։ Գոնե մեկ քայլ արե՞լ եք»:
Քուրթուլմուշը Ֆրանսիային մեղադրել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի» վրա աչք փակելու և Հայաստանին նպաստող քաղաքական նախադրյալներ ապահովելու մեջ։
«Այժմ էլ եկել Ադրբեջանի դեմ այսպիսի բաներ եք խոսում: Այսպես չի լինի: Ղարաբաղը Ադրբեջան է ու մինչև երկնային դատաստանի օրն էլ Ադրբեջանինն է լինելու»,- եզրափակել է Նուման Քուրթուլմուշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |