Քաղաքական18:13, 18 Նոյեմբեր 2022
«Ստամբուլի ահաբեկիչը Մանբիջից է եկել» . Թուրքիայի ՆԳ նախարարը 3-րդ անգամ փոխել է միտքը
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն 2023 թվականի բյուջեի քննարկումներին մասնակցելու նպատակով խորհրդարանում ելույթ ունենալիս անդրադարձել է օրերս Ստամբուլում կատարված ահաբեկչական ակտից։
Նախարարը արդեն երրորդ անգամ փոխել է իր հայտնած տվյալը՝ նշելով, թե օրերս Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած կինը եկել էր Սիրիայի Մանբիջ շրջանից:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, թե նա Աֆրինից (Սիրիա), իսկ հետո էլ, թե Իդլիբից (Սիրիա) է ներթափանցել Թուրքիա։
Սոյլուի՝ իրար հակասող այս հայտարարությունները բուռն արձագանք են գտել թուրքական մամուլում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակին հարող Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել էր 6, վիրավորվել՝ 81 քաղաքացի: Պայթյունի հաջորդ օր թուրքական ոստիկանություն հայտարարել էր, ռումբը տեղադրած կնոջը ձերբակալելու մասին՝ նշելով, որ նա Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով: Հաղորդագրության մեջ ասվել էր նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |