Տարածաշրջան17:15, 21 Նոյեմբեր 2022
Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը. կան զոհեր (Տեսանյութ)

Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանը հրթիռակոծվել է Սիրիայի քրդական ուժերի կողմից: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է: Սպանվածների մեջ կա նաև երեխա: Քարաքամըշ շրջանի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 5 հրթիռ:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDS) հրամանատարությունը դատապարտել էր թուրքական օդուժի հարձակումները՝ նշելով. «Քուրդ մարտիկներն անպատասխան չեն թողնի այս ագրեսիվ հարձակումը և կհարվածեն թուրքական զորքերին ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում չեն սահմանափակվելու միայն ավիահարվածներով: Ըստ Էրդողանի`ռազմական գործողությունները ընթանալու են նաև ցամաքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |