Հասարակական15:26, 22 Նոյեմբեր 2022
Ըստ սոցհարցումների՝ Էրդողանն 1-ին փուլով նախագահ վերընտրվելու շանսեր չունի

Թուրքական իշխանամերձ «Areda Survey» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացրել է հերթական սոցհարցումը, ըստ որի՝ ներկայիս նախագահ Էրդողանն առաջին փուլով վերընտրվելու շանսեր չունի։
Հարցումն անցկացվել է սույն տարվա հոկտեմբերի 26-ից 31-ն ընկած ժամանակահատվածում 26 նահանգում 18 տարեկանից բարձր 2.000 քաղաքացիների շրջանում։
Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը և նախագահի ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկեք» հարցին։
Պատկերն այսպիսին է․
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) - 38․1%
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) - 25%
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) - 10․5%
«Լավ կուսակցություն» (İYİ Parti) - 10․2%
«Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) - 10․1%
«Նոր բարօրություն կուսակցություն» (Yeniden Refah Partisi)-1․5%
«Հաղթանակ կուսակցություն» (Zafer Partisi) - 1․3%
«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» (Deva Partisi) - 1․2%
Այլ կուսակցությունները ստացել են մեկ տոկոսից էլ քիչ ձայներ։
Էրդողանը՝ իբրև նախագահի թեկնածու, ստացել է ձայների 48․6%, Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ-ի անդամ Մանսուր Յավաշը՝ 19․4%, իսկ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 16․9%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |