Տնտեսական11:19, 23 Նոյեմբեր 2022
Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար ավանդ կներդնի Թուրքիայի կենտրոնական բանկում

Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին:
«Reuters» գործակալությանը տված հարցազրույցում արաբ պաշտոնյան ասել է, որ այս հարցով թուրքական կողմի հետ բանակցությունները եզրափակիչ փուլում են:
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մարտին Ռիադը 5 մլրդ դոլար էլ ներդրել էր Եգիպտոսի կենտրոնական բանկում՝ օգնելով Կահիրեին տնտեսական դժվարությունների հաղթահարման հարցում:
Հիշեցնենք, որ թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ շարունակական արժեզրկման պայմաններում Թուրքիան իր կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները լրացնելու նպատակով 4.9 մլրդ դոլարի սվոփ (swap) գործարք էր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Բացի այդ ԱՄԷ-ն հայտարարել էր նաև Թուրքիայում 10 մլրդ դոլար ներդրում անելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |