Քաղաքական12:37, 24 Նոյեմբեր 2022
Թուրքիան ու Կուբան 6 պայմանագիր են ստորագրել

Նախօրեին տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելի և Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Նախագահների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս:
Ասուլիսին Էրդողանը հիշեցրել է, որ վերջին անգամ Կուբայի նախագահի մակարդակով այց Թուրքիա եղել է 1996-ին, իսկ թուրքական կողմից վերջին անգամ ինքն է Կուբա այցելել 2015-ին: Ապա հույս է հայտնել, որ իր բնորոշմամբ այս պատմական այցը շրջադարձային կլինի 2 երկրների հարաբերություններում: Թուրքիայի նախագահը խոսել է մի շարք ոլորտներում 2 երկրների միջև համագործակցությունը խորացնելու իրենց մտադրության մասին: Թուրքիայի նախագահը հատկապես կանգ է առել համատեղ առևտրի ընդլայնման վրա՝ նշելով, որ կողմերը վճռական են առևտրաշրջանառության ծավալը 200 մլն դոլարի հասցնելու հարցում:
Հանդիպման ավարտին Էրդողանի ու Դիազ-Կանելի ներկայությամբ 2 երկրների համապատասխան պաշտոնյաները ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.
1. Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության ու Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության միջև համագործակցության պայմանագիր
2. Թուրքիայի և Կուբայի Կենտրոնական բանկերի միջև համագործակցության պայմանագիր
3. Թուրքիայի Հանրապետության նախագահականին կից պետական արխիվային վարչության և Կուբայի ազգային արխիվի միջև համագործակցության արձանագրություն
4. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) և Կուբայի արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարության (MİNCEX) միջև
5. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Կուբայի արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական արխիվների ոլորտում համագործակցության մասին
6. Թուրքիայի և Կուբայի արտգործնախարարությունների միջև արարողակարգի հարցերով ուսուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |