Քաղաքական12:03, 29 Նոյեմբեր 2022
Էրդողանը՝ Սիրիայում ռազմագործողությունների մասին. «Պարտավոր չենք հաշվետվու լինել որևէ մեկին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին չպիտի հաշվետվություն տա։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մտադիր է 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծել իր հարավային սահմանների մոտ։
«Մենք պարտավոր չենք թույլտվություն ստանալու հայրենիքի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, մենք հաշվետվություն չենք տալու դրա համար»,-ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ ոչ ոք չի կարող ստիպել Թուրքիային քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող քայլեր իրականացնել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:
Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:
Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն օդային հարվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |