Քաղաքական12:45, 29 Նոյեմբեր 2022
Հրեական թերթ. «ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չեն խանգարի Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու հարցում»
Իսրայելական առաջատար «Haaretz» թերթում հրապարակված հոդվածում պնդում է արվում այն մասին, որ Թուրքիան ցամաքային ռազմական օպերացիա կիրականացնի Սիրիայի հուսիսում: Հրեա նախկին զինվորական Զվի Բարի հեղինակած հոդվածում նշվում է, որ Թուրքիան պատրաստ է նոր ռազմագործողություն սկսելուն, ԱՄՆ-ն և Ռուսաստանն էլ չեն կարողանալու խոչընդոտել Անկարայի գործողություններին:
Ըստ Բարի՝ Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի հարցում բավականին նվազել է Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացում Անկարայի քաղաքականության պատճառով:
Հեղինակի կարծիքով ԱՄՆ-ի դեպքում էլ նմանատիպ իրավիճակ է: Հիմա նախագահ Ջո Բայդենի վարչակարգը ստարում է Թուրքիային և «Բայդենը Թուրքիային նոր F-16 կործանիչներ վաճառելու հարցում ամենաակտիվ լոբբիստն է դարձել»: Այսպիսով Թուրքիայի գործողություններին խոչընդոտող որևէ ուժ չի մնում:
Նշենք, որ վերջին օրերին Սիրիայի և Իրաքի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ իրականացրած օդային ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ խոսել է առաջիկայում Սիրիայում հերթական ցամաքային ռազմագործողություն սկսելու մասին:
Թուրքական մամուլն էլ հրապարակումներ է անում նախապատրաստական աշխատանքների մասին՝ ներկայացնելով նաև Սիրիայի սահման զինտեխնիկա տեղափոխելու լուսանկարներ:
Ռազմական գործողության նպատակը Սիրիայի հյուսիսում 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծելն է, որը, ըստ թուրքական կողմի պնդումների, կբարձրացնի Թուրքիայի հարավային սահմանների անվտանգությունն ու հնարավորություն կտա այդտեղ բնակեցնել Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների զգալի մասին։
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի առաջին թիրախը Սիրիայում լինելու են Այն էլ Արաբ (Քոբանի), Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |