Ռազմական14:36, 30 Նոյեմբեր 2022
Ռուսաստանը փորձում է հետ պահել Թուրքիային Սիրիայում ցամաքային ռազմագործողություն սկսելուց. Al Jazeera
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողության մտադրությունից հետ պահելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Artı gerçek»-ը՝ հղում անելով արաբական Al Jazeera-ին:
Նշվում էր, որ Անկարան պահանջներ է ներկայացրել գործողությունը հետաձգելու համար։ Դրանց շարքում է նաև Սիրիայի հյուսիսային Մանբիչ, Քոբանի ու Թել Ռըֆաթ շրջաններից քրդական կազմավորումների (SDF-«Սիրիայի ժովովրդական ուժեր») դուրսբերումը: Թիրախ համարվող այս 3 շրջանների օդային տարածքը վերահսկվում է Ռուսաստանի կողմից:
Արաբական հեռուստաալիքի թուրքական աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան համաձայն է և ցանկանում է, որ այդ տարածքներից քրդական ուժերի դուրսբերումից հետո այնտեղ տեղակայվեն Սիրիայի կառավարական բանակի ուժերը: Աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանն աշխատում է այդ պահանջները բավարարելու և գործողությունից խուսափելու ուղղությամբ։
Հաղորդվում է նաև, որ Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար Ալեքսանդր Չայկոն դեկտեմբերի 27-ին հանդիպել է SDF-ի քուրդ հրամանատար Մազլում Աբդիի հետ ու քննարկել Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությունը։
Լիբանանի «Ալ Մայադին» հեռուստատեսությունը հայտնել է, որ Չայկոն առաջարկել է Թուրքիայի սահմանից 30 կիլոմետր խորությամբ քրդական ստորաբաժանումները փոխարինել սիրիական բանակի ստորաբաժանումներով:
SDF-ի խոսնակ Արամ Հաննան էլ «Al Arabiya» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ռուսները փոխանցել են թուրքական կողմի պայմանները՝ տեղեկացնելով, որ իրենք մերժել են դրանք: Հաննան, սակայն, թուրքական կողմի պայմանների մասին մանրամասներ չի հայտնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մինչդեռ Գերմանիայի կառավարությունը նախընտրական խոստում ուներ սահմանափակել զենքի վաճառքը Թուրքիային։
Թուրքական «Baykar» ընկերության արտադրության «TB-3» անօդաչու թռչող սարքը բարեհաջող թռիչք և վայրէջք է կատարել Թուրքիայի «Anadolu» ամվիֆբիական ռազմանավի վրա:
Հունվարի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմն ու տեխնիկան Դիլիջուի անցակետով հասել են Թուրքիա:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |