Իրավական18:21, 30 Նոյեմբեր 2022
Օջալանը դատի է տվել Հունաստանին
Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Հունաստանին դատի տալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Բանն այն է, որ 1998-ին, երբ Օջալանը դիմել էր Հունաստանին ապաստան տրամադրելու խնդրանքով, 1999-ի փետրվարին Քենիայում գտնվելիս ձերբակալվել և հանձնվել է թուրքական իշխանություններին։ Այդ ամենի համար Օջալանը մեղադրում է Հունաստանին։
Ինչպես գրում է «DW» լրատվամիջոցի թուրքալեզու բաժինը, Օջալանի փաստաբանները մարդու իրավունքների կոնվենցիային անհամապատասխան մի շարք կետեր են հայտնաբերել, որոնք վերաբերել են Օջալանի կյանքի այն շրջանին, երբ նա գտնվելիս է եղել Հունաստանում։
2008-ի դեկտեմբերի 4-ին Օջալանը դիմել էր Աթենքի վարչական դատարան և պնդել, որ 1999-ի որոշումները հակասում են «երկու անգամ ապաստանի համար դիմող անձին մերժելու անհնարինության մասին» օրենքին, որի շրջանակներում պահանջել էր 20.500 եվրո ֆինանսական փոխհատուցում։ Այն մերժվել էր Աթենքի վարչական դատարանի կողմից 2017թ-ի հունվարի 30-ին։
Հունական կողմը դատական որոշման մեջ նշել էր, որ հունական կառավարության վարած քաղաքականության վարչադատական իրավասությունից դուրս է այս խնդիրը և հունվարի 29-ից մինչև փետրվարի 15-ը չի եղել հարմար ժամանակ Օջալանին ապաստան տալու հայցն ուսումնասիրելու համար, դրանից բացի՝ հետախուզության անձնակազմի սխալների համար պետությունը պատասխանատվություն չի կրում։
Ըստ լրատվականի՝ ավելի վաղ ՄԻԵԴ-ը հունական կառավարությանը հարցում է արել, թե արդյոք հույն գործակալների կողմից է Օջալանը հանձնվել Թուրքիային։ Կողմերն ունեն 12 շաբաթ իրենց տեսակետները ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Այս պատասխանի հիման վրա 2023-ին արդեն ՄԻԵԴ-ը կհրապարակի իր որոշումը։
Ակնկալվում է, որ դատական լսումներ ևս կլինեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |