Քաղաքական17:14, 30 Նոյեմբեր 2022
ԱՄՆ-ն նորից անդրադարձել է Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում

Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:,Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի տարածաշրջանը»,-ասել է Ռայդերը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և հավելել, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Սիրիայի դեմոկրատական ուժերին ԻՊ-ն դեմ պայքարում։
Խոսելով Սիրիայում Թուրքիայի ցամաքային հնարավոր գործողության մասին՝ Պենտագոնի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է այդ կապակցությամբ։
«Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությամբ և կրկին զսպվածության կոչ ենք անում։ Մեր թուրք դաշնակիցների հետ մենք կանոնավոր կապ ենք պահպանում թե՛ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, թե՛ օպերատիվ մակարդակով։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ քարտուղար Օսթինը մոտ ապագայում կխոսի իր գործընկերոջ հետ»,- հավելել է Փեթ Ռայդերը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի օդային հարվածների պատճառով զգալիորեն կրճատվել է ԱՄՆ-ի ու Սիրիայի դեմոկրատական ուժերի համատեղ պարեկապահակային ծառայությունների քանակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |