Տարածաշրջան14:04, 01 Դեկտեմբեր 2022
Թուրքիայում հնարավոր են նոր ահաբեկչական հարձակումներ

Թուրքական իշխանությունները արևմտաեվրոպական երեք երկրների դեսպանատներին և մեկ խոշոր միջազգային կազմակերպության նախազգուշացրել են երկրում հնարավոր նոր ահաբեկչության մասին։
Այս մասին հայտնել է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը: Հրապարակման մեջ նշվել է, որ 3 երկրների դեսպանատներն ու միջազգային կազմակերպության ներկայացուցիչները այս մասին տեղեկատվությունը հայտնել են անանուն մնալու պայմանով՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը: Նշվում է, որ ահաբեկչությունը կարող է իրականացվել ի պատասխան Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում իրականացված «Թուր-մագիլ» ռազմագործողության:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են նաև Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ցամաքային ռազմագործողություն իրականացնելոի իրենց պլանների մասին:
Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն էլ հայտարարել է, որ իր հայրենակիցները պետք է խուսափեն առաջիկա շաբաթներին Թուրքիա և հատկապես Անկարա մեկնելուց՝ հնարավոր հարձակումների պատճառով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 8 տասնյակ Թուրքիայի քաղաքացի: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայից Թուրքիայի տարածք անցած կին ահաբեկիչը գործել է Սիրիայի քրդական կազմակերպությունների (Քրդստանի բանվորական կուսակցություն-PKK/ Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG) ցուցումով, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |