Քաղաքական17:58, 01 Դեկտեմբեր 2022
Ադրբեջանում արգելվել է քուրդ կին զինյալների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը (Տեսանյութ)
Ադրբեջանական կինոթատրոնները հրաժարվել են ցուցադրել Իրաքի քուրդ կին զինյալների մասին պատմող «Sisters Apart» գեղարվեստական ֆիլմը: Նախաձեռնությունը իրականացվել էր Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատան կողմից:
Աղբյուրը նշում է, որ ֆիլմը պատմում է երկու քուրդ կին զինյալների մասին, որոնք Իրաքում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադրության հետևանքով իրար կորցնում են:
Դրանից հետո ֆիլմի ցուցադրման մասին հայտարարություն է արվել Բաքվում գտնվող «Լենդմարկ Պլազա» բիզնես կենտրոնում: Ինչին ի պատասխան, բիզնես կենտրոնի դիմաց ադրբեջանցիները կազմակերպել են բողոքի ակցիա, որի ընթացքում հնչել են թուրքամետ վանկարկումներ: Բիզնես կենտրոնը ֆիլմի ցուցադրությունը նախատեսում է իրականացրել գալիք շաբաթ:
Ադրբեջանցի ցուցարարների բողոքի պատճառն այն էր, որ այդ ֆիլմում թուրք զինվորները ներկայացվում են, որպես դաժան, արնախում մարդիկ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Սիրիայում ու Իրաքում կռվող քուրդ զինյալներին համարում են ահաբեկիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |