Ռազմական13:15, 02 Դեկտեմբեր 2022
Ամերիկացի գեներալ. «Եթե Թուրքիան S-400 ները տա Ուկրաինային, կարող է վերադառնալ F-35 կործանիչների ծրագիր»

Ուկրաինայում պատերազմ սկսվելուց ի վեր Վաշինգտոնն արդեն մի քանի անգամ Անկարային տարբեր խողովակներով առաջարկել է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը փոխանցել Ուկրաինային: ԱՄՆ-ն այդ առաջարկով պատրաստակամություն է հայտնում նաև S-400-եր տրամադրելու դեպքում քննարկել 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության վերականգնման հարցը: Ծրագրին Անկարայի մասնակցությունը կասեցվել էր ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:
Այս անգամ թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ-ի Եվրոպայի ուժերի նախկին հրամանատար գեներալ Բեն Հոդգեսը: BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է. «Գիտենք, որ S-400-ները պահվում են իրենց տուփերում: (չեն օգտագործվում-խմբ.): Թուրքիան կարող է հետ կանգնել իր քայլից և օրինակ այդ համակարգերը տալ Ուկրաինային ու վերադառնալ F-35-երի ծրագրին»:
Ամերիկացի գեներալն ավելացրել է, որ հասկանում է, որ նախընտրական այս շրջանում Էրդողանի համար դժվար կլինի նման որոշում կայացնելը, սակայն, ըստ Հոդգեսի, Թուրքիայի նախագահը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելիս իմացել է նման հետևանքների մասին:
Նշենք, որ դեռևս փետրվարին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան կողմը թեման օրակարգ էր բերել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական քննարկման ժամանակ թուրք պաշտոնյաները ամերիկյան կողմին տեղեկացրել էին, որ նման քայլը (S-400-ը Կիևին փոխանցելը) կարող է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հասկացնելով, որ Անկարայի կողմից այդ առաջարկի ընդունումն իրատեսական չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։

Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |