Տնտեսական14:39, 05 Դեկտեմբեր 2022
Թուրքական մամուլը փորձում է նսեմացնել հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հեղինակությունը
Թուրքական իշխանական մամուլը ընդդիմության տնտեսական ծրագրերը վարկաբեկելու նպատակով փորձում է նսեմացնել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի մասնագիտական վարկանիշը:
Բանն այն է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի տնտեսության զարգացման վերաբերյալ իր ծրագրերում մեծ տեղ է հատկացրել նաև Աճեմօղլուին՝ նրան ընդգրկելով իր կողմից նեկայացված կադրերի մեջ:
Թուրքական իշխանական քարոզչամեքենան պոլսահայ աշխարհահռչակ տնտեսագետին և ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով առաջ է քաշում այն թեզը, որ ավելի վաղ Տարոն Աճեմօղլուին օգնության խնդրանքով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն արդյունքում իբր Հայաստանի տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվել:
Տեղեկացնենք, որ Տարոն Աճեմօղլուն 1986-ին ավարտել է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանը։ Այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ Իսկ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստանում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիկայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 1992-1993 թթ. այնտեղ դասավանդում է տնտեսագիտություն։
Աճեմօղլուն տեղ է զբաղեցնում ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։
Իսկ IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
Գտնվելով էներգետիկ ուղիների կենտրոնում՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցի` Սիրիայի դպրոցական դասագրքերում շտկվում է «օսմանյան ամոթը»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |