Իրավական16:02, 06 Դեկտեմբեր 2022
Ազատ խոսքը Թուրքիայում պատժվում է բանտով

«Լրատվամիջոցների և իրավական ուսումնասիրությունների ասոցիացիան» կազմել է տարեկան զեկույց, որը վերաբերում է խոսքի ազատությանն առնչվող դատական հայցերին։ Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 41 դատական գործերի շրջանակում 67 մարդ դատապարտվել է ընդհանուր առմամբ ավելի քան 299 տարվա ազատազրկման։
Ասոցիացիայի ներկայացուցիչ Մումթազ Մուրաթի դիտարկմամբ՝ հիշյալ զեկույցը ցույց է տալիս, որ սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները փաստորեն քիչ-քիչ քրեականացվում են։
Ընդգծվում է այն իրողությունը, որ Թուրքիայում խոսքի ազատության քննությունը շատ հեշտությամբ վերածվում է դատականգործընթացի։
Օրինակ՝ զեկույցում ուսումնասիրված 210 գործերում դատվել է 1398 քաղաքացի, որոնցից 318-ը՝ լրագրող, 23-ը՝ գրող, 124-ը՝ քաղաքական գործիչ, 21-ը իրավապաշտպան, 6-ը գիտնական և այլք։
Խիստ մտահոգիչ է համարվում այն, որ թուրքական իշխանությունները տրամադրված են հնարավորինս ուժեղ պատժել հատկապես նրանց, ովքեր անընդունելի են իրենց համար։ Շատ անգամ բանտային պատժի են արժանանում անգամ նրանք, ովքեր արտահայտվել են քաղաքական քննադատության շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |