Հասարակական17:42, 06 Դեկտեմբեր 2022
Վերջին սոցհարցումներում Էրդողանը զիջում է ընդդիմադիր մրցակիցներին

«Yöneylem» հետազոտական կենտրոնը հերթական սոցհարցման արդյունքներն է հրապարակել։ Այն իրականացվել է սույն տարվա նոյեմբերի 23-ից 27-ը։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի 27 նահանգներից։ Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին։ Արդյունքն այսպիսին է եղել` չկողմնորոշվածների ձայները ներառյալ.
Իշխող ԱԶԿ-AKP
«Արդարություն և զարգացում կուսակցություն» - 32.8%
Ընդդիմադիր ԺՀԿ-CHP
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» - 26․3%
Քրդամետ ԺԴԿ-HDP
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» - 10․1%
Իշխանամետ ԱՇԿ - MHP
«Ազգայնական շարժում կուսակցություն» - 7․2%
Ընդդիմադիր ԼԿ - İYİ Parti
«Լավ կուսակցություն» - 13.9%
Ընդդիմադիր ԺԱԿ-Deva Partisi
«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» - 1.6%
ԹԲԿ-TİP
«Թուրքիայի բանվորական կուսակցություն» - 1.4%
Իսկ այն հարցին, թե նախագահական ընտրություններում հիմա ում կտայիք ձեր ձայնը, մասնակիցների 39.1%-ը պատասխանել է, որ կքվեարկեր գործող նախագահ Էրդողանի օտին, իսկ 50.9%-ը՝ ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Երկրորդ փուլ անցնելու դեպքում Էրդողանի և ընդդիմադիր 3 թեկանծուների միջև մասնակիցները նախընտրությունը տվել են ընդդիմադիր թեկնածուներին, համապատասխանաբար՝
Էրդողան - 42.8% և Քեմալ Քըլըչդարօղլու /ԺՀԿ առաջնորդ/ - 43.3%
Չեմ քվեարկելու - 10.4%
Չեմ որոշել - 3.1%
Էրդողան - 41.4% և Էքրեմ Իմամօղլու /Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/ - 49.5%
Չեմ քվեարկելու - 6.6%
Չեմ որոշել - 2.1%
Էրդողան - 37% և Մանսուր Յավաշ /Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/- 55.5%
Չեմ քվեարկելու - 4.8%
Չեմ որոշել- 2.3%
Բացի այդ սոցհարցման մասնակիցների 60.3%-ը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան անցում կատարեր պետական կառավարման խորհրդարանական համակարգին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |