Հասարակական11:41, 06 Դեկտեմբեր 2022
Թուրք լրագրողը ներողություն է խնդրել պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից

Թուրքական իշխանամերձ «Türkiye» թերթի լրագրող Նեջմեթթին Բաթըրելը ներողություն է խնդրել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) և ջնջել է իր թվիթը նրանց մասին։
Բաթըրելը, Twitter-ում թիրախավորել էր Աճեմօղլուին այն բանից հետո, երբ վերջինս տեսակապով ելույթ էր ունեցել ընդդիմադիր կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ: Թուրք լրագրողը անդրադառնալով միջոցառման ժամանակ ԺՀԿ-ի ներկայացրած նոր տեսլականին, գրել էր․ «Քըլըչդարօղլուի (ԺՀԿ առաջնորդ-թարգմ․) նոր տեսլականի փաստաթուղթը պատրաստել է Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության (FETÖ) գովասանքին արժանացած հայ Տարոն Աճեմօղլուն, արյունը քաշել է»։
Գրառումը բացասական արձագանք էր գտել թվիթերի թուրք օգտատերերի շրջանում՝ մեկնաբանվելով որպես ռասիստական։
Տնտեսագետ, գրող, պրոֆ․ Օզգյուր Դեմիրթաշը, շեշտելով, որ Աճեմօղլուն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, նշել էր, որ Բաթըրելը «չի կարող լինել Տարոնի կոշիկի կապը անգամ»։
Որոշ օգտատերեր հարցրել էին, «թե արդյոք Մարգար Եսայանին պատգամավոր, իսկ Էթյեն Մահչուփյանին գլխավոր խորհրդական դարձրած Էրդողանի արյունը նույնպես քաշել էր», և ինչու Բաթըրելը նրանց համար ևս նման բան չէր ասել։
Եղել էին նաև դիտարկումներ, որ ռասիզմ կա ոչ միայն Աճեմօղլուի հայ լինելու շեշտադրման մեջ, այլև այն բանում, որ Բաթըրելը, «արյունը քաշել է» ասելով, նկատի է ունեցել Քըլըչդարօղլուի դերսիմյան (ալևիական) ծագումը և այլն։
Թվիթը ջնջելով և ներողություն խնդրելով՝Բաթըրելը գրել է, որ այն սխալ մեկնաբանության տեղիք է տվել, շեշտել, որ ինքը չի կարող ռասիստական մոտեցում ունենալ հայ համայնքի նկատմամբ։
Նշենք, որ Աճեմօղլուն թուրքական մերձիշխանական որակվող ԶԼՄ-ների թիրախում է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 3-ին տեսակապով ելույթ է ունեցել ԺՀԿ-ի միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել է ընդդիմադիր կուսակցության նոր տեսլականը՝ այդ թվում Թուրքիայի տնտեսական զարգացման մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |