Քաղաքական15:12, 06 Դեկտեմբեր 2022
Բոսֆորի ափերին նավթատար նավերի խցանում է առաջացել ռուսական նավթի էմբարգոյի պատճառով

Բոսֆորի ափերին նավթատար նավերի խցանում է առաջացել այն բանից հետո, երբ ուժի մեջ մտան ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված G-7-ի և ԵՄ երկրների սահմանափակումները:
Թուրքիայում ստուգում են բոլոր նավերի լիարժեք ապահովագրության մասին նոր փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Ըստ հրապարակման՝ երկուշաբթի օրը թուրքական ջրերը հատելու համար 19 նավի կուտակում է առաջացել: Նավերը խարիսխ են գցել Բոսֆոր և Դարդանելի նեղուցների մոտ, որոնք ռուսական սևծովյան նավահանգիստները կապում են միջազգային շուկայի հետ:
Նշվում է, որ դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված Մեծ յոթնյակի երկրների, Ավստրալիայի և Եվրամիության 27 պետությունների սահմանափակումը: Այս միջոցառումը թույլ է տալիս ռուսական նավթը 3-րդ երկրներ ուղարկել G7-ի և Եվրոպական Միության անդամ երկրների լցանավերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների միջոցով միայն այն դեպքում, եթե նավթի մեկ բարելի դիմաց վճարվել է 60 դոլար կամ դրանից պակաս:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայտարարել է, որ գնային շեմի սահմանումը կապակայունացնի էներգակիրների համաշխարհային շուկան, սակայն չի ազդի ռազմական գործողությունները շարունակելու իր կարողությունների վրա: Մինչդեռ գնային շեմի սահմանման նպատակն է Ռուսաստանին զրկել ֆինանսական միջոցներից, որոնք հարկավոր են Ուկրաինայում ռազմական գործողությունների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |