Ռազմական11:59, 07 Դեկտեմբեր 2022
ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները

ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման գործընթացի հետ կապված զարգացումները: Նախօրեին սենատի ու ներկայացուցիչների պալատի համատեղ հանձնաժողովի կողմից վերջնական տեսքի է բերվել «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի տեքստը, որում տեղ չեն գտել կործանիչների հնարավոր գործարքի հարցում հունիսին Ներկայացուցիչների պալատի կողմից ավելացված նախապայմանները:
Քվեարկությամբ Կոնգրեսում ընդունված նախագծում առկա էին հետևյալ 2 նախապայմանները.
1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։
2. Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:
Նախատեսվում էր, որ ԱՄՆ սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունվելիք ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:
Սակայն նախ հոկտեմբերին սենատի քննարկման արդյունքում վերոնշյալ օրենքի տեքստից հանվեցին նախապայմանների նախագիծը, ապա դրանք տեղ չգտան նախօրեին համատեղ հանձնաժողովի կողմից վերջնականացված տեքստում:
Այսպիսով ներկայացուցիչների պալատի դրած նախապայմանները հանվեցին և դրանք այլևս չեն կարող ավելացվել օրենքի վերջնական տեքստում, բայց այսքանով Թուրքիային կործանիչների վաճառքի հարցում բոլոր խոչընդոտները չեն վերացվել, քանի որ Կոնգրեսը պետք է նաև հավանություն տա Թուրքիային կործանիչներ վաճառելու մասին կառավարության ներկայացնելիք առանձին փաստաթղթին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սենատի մշակած տեքստից նախապայմանների հանվելը առաջացրել էր սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի դժգոհությունը: Նա հայտարարել էր, որ Թուրքիային զենքի վաճառքի հարցում մերժման ուղղությամբ կաշխատի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Առաջին տեղոււմ ԱՄՆ-ն է, որն ունի 393.3 մլն միավոր զենքով, իսկ վերջին տեղում Անգոլան է՝ 3 մլն միավոր զենքով։

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |