Քաղաքական15:53, 08 Դեկտեմբեր 2022
Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար կփոխանցի Թուրքիային

Սաուդյան Արաբիայի ևս 5 մլրդ․ ամերիկյան դոլար կփոխանցի Թուրքիայի Կենտրոնական բանկին։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մուհամմեդ Էլ-Ջեդանը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել էր Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին:
«Արժույթի պահուստների մասով կարող ենք հանգիստ գործել, քանի որ մի շարք ընկեր-պետություններ անհրաժեշտ օգնությունը տրամադրում են»,-ասել էր նա։
Երեկ սաուդցի նախարարը հայտնել էր, թե Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ առաջընթաց կա և փոխանցումը մոտ ապագայում կկատարվի։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կենտրոնական բանկում պահուստները սկսել են ավելանալ։
Հիշեցնենք, որ թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ շարունակական արժեզրկման պայմաններում Թուրքիան իր կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները լրացնելու նպատակով 4.9 մլրդ դոլարի սվոփ (swap) գործարք էր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Բացի այդ ԱՄԷ-ն հայտարարել էր նաև Թուրքիայում 10 մլրդ դոլար ներդրում անելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |