Քաղաքական17:43, 09 Դեկտեմբեր 2022
Էրդողան․ «Մենք Եվրոպայի հետ ընդհանուր ապագա ունենալ չենք կարող»

TRT World forum-ի ժամանակ Էրդողանն անդրադարձել Եվրոպայի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններին և F-16 կործանիչներին։ Մասնավորապես նշել է, որ Եվրոպան լքել է իրենց (Թուրքիային-խմբ․) և միայնակ թողել ահաբեկչության դեմ պայքարում, և դա երբեք չի մոռացվի։
«Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցությանը մեր դեմ կիրառվող մի շարք էմբարգոներն անգամ չեմ էլ հաշվում։ ՆԱՏՕ-ում միասին ենք, այդքան զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա ինչպե՞ս ես ուղարկում։ Ասում են, թե չկա նման բան։ Ահաբեկիչների դեմ մեր պայքարում մեզնից հաշիվ ոչ ոք չի կարող պահանջել»,- ասել է նա։
Խոսելով F-16 կործանիչների մասին՝ Էրդողանն ասել է, որ անընդունելի է համարում Էգեյան և Միջերկրական ծովերում «Հունաստանի սադրիչ» գործողություններին աջակցելը։ Այնուհետև վրդովված ավելացրել է, որ իրենք ԱՄՆ-ին փոխանցել են F-16 կործանիչների գումարը, բայց մինչ օրս չեն կարողացել լուծել այդ հարցը, մինչդեռ Հունաստանն ԱՄՆ-ից զենք է ստանում ապառազմականացված կղզիներում տեղակայելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |