Քաղաքական15:29, 09 Դեկտեմբեր 2022
Էրդողանը Պուտինի ու Զելենսկու հետ կքննարկի հացահատիկի միջանցքի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Պիտի քննարկեն հացահատիկի միջանցքին առնչվող խնդիրները:
«Կիրակի հեռախոսազրույցներ կունենամ պարոն Պուտինի հետ։ Բանակցություններ կլինեն նաև պարոն Զելենսկու հետ», - ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով TRT World համաժողովում։
Էրդողանը պնդել է, որ Անկարայի բոլոր գործողություններն իբր ուղղված են սևծովյան տարածաշրջանում խաղաղության հասնելուն։
Նա հիշեցրել է, որ Անկարայի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
14:49, 22 նոյ
Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ծովագնացության կոմիտեները (լուսանկարներ)
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
11:38, 22 նոյ
Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
12:05, 21 նոյ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |