Տնտեսական12:26, 09 Դեկտեմբեր 2022
Վանի գործարարների միությունը ցանկանում է, որ բացվի Հայաստանի հետ սահմանը
Վանի առևտրի և արդյունաբերության գործարար միության (VATSO) կառավարման խորհրդի նախագահ Զահիր Քանդաշօղլուն տեսակետ է հայտնել, որ Հայաստանի հետ սահմանի բացվելուց հետո Վանի նահանգում կակտիվանա զբոսաշրջությունը:
Քանդաշօղլուն նշել է, որ 2022 թվականը Թուրքիայի և աշխարհի համար հատկապես տնտեսական ալեկոծությունների պատճառով դժվար տարի էր, սակայն Թուրքիայի մյուս նահանգների հետ համեմատ Վանում, մասնավորապես իրանցի զբոսաշրջիկներով պայմանավորված, այդ իրավիճակը համեմատաբար քիչ է զգացվել։
«Վանն Իրանի, Իրաքի և Հայաստանի հետ հարևան է։ Ադրբեջանի հետ էլ ենք հարևան համարվում։ Չնայած դրան՝ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում առևտուր անենք հարևան երկրների հետ։ Հայաստանի հետ սահմանադուռը դեռ փակ է։ Եթե այդ անցակետը բացվի, Վանի զբոսաշրջությունն էլ ավելի կակտիվանա, զբոսաշրջիկների թիվն ամեն ամիս կավելանա։ Ադրբեջանցի զբոսաշրջիկներն էլ կրկին այդ անցակետով հանգիստ կարող են գալ մեր նահանգ»,-նշել է Քանդաշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |