Իրավական22:16, 14 Դեկտեմբեր 2022
Թուրքական դատարանը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին դատապարտել է 2 տարի 7 ամսվա ազատազրկման

Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով այսօր՝ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած 8-րդ դատական նիստի ժամանակ վճիռ է հրապարակել: Այսպիսով 2023թ-ի նախագահական ընտրություններում նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը համարվող Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի»:
Նշյալ արգելքը կարգավորվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածով, որը սահմանում է որոշակի կամ անորոշ ժամանակով անձին զրկել բոլոր տեսակի քաղաքական ընտրովի ու նշանակովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ այդ թվում օրենսդիր, գործադիր ու տեղական ինքնակառավարման մարմիններում:
Տեղական դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման: Եթե բարձր դատարաններում դատավճիռը չբեկանվի, ապա կսկսվի Իմամօղլուի քաղաքական արգելքի որոշման ի կատար ածման գործընթացը, և վերջինս կհեռացվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Նա, սակայն, կկարողանա օգտվել պայմանական ազատազրկման իրավունքից և խուսափել պատժաչափը մեկուսարանում անցկացնելուց:
Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:
Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:
Ավելացնենք, որ Իմամօղլուի նկատմամբ կայացված դատավճիռը մեծ արձագանք է գտել Թուրքիայում և դրա սահմաններից դուրս՝ արդեն իսկ հայտնվելով միջազգային մամուլի առաջին էջերում:
Այդ դատավճիռը քաղաքական են համարել մի շարք թուրք քաղաքաական գործիչներ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել տարբեր հայտարարություններով:
Ստամբուլում բազմահազար քաղաքացիներ էլ փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու Իմամօղլուին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |