Տարածաշրջան17:30, 15 Դեկտեմբեր 2022
Էրդողան․ «Ուզում ենք Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ քայլ անել»
Էրդողանը Թուրքմենստան կատարած այցի ավարտից հետո ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են ռուս-ուկրաինական ճգնաժամին, ահաբեկչական գործողություններին, Սիրիայի տարածքում ռուս-թուրքական համաձայնությամբ գործելուն և այլն։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Սիրիայի հյուսիսում հնարավոր ցամաքային գործողության համար Ռուսաստանի հետ լինի համատեղ որոշում և գործողություն, Էրդողանը պատասխանել է, որ ցանկանում է եռակողմ հանդիպում իրականացնել Սիրիայի և Ռուսաստանի հետ, սակայն նախ պիտի երեք երկրների հետախուզական ծառայությունները հանդիպեն, ապա՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։
«Իսկ վերջում մենք՝ որպես երկրների առաջնորդներ, կհանդիպենք։ Սա հարգարժան Պուտինին էլ եմ առաջարկել։ Նա էլ դրական արձագանք տվեց»,- նշել էր նա։
Անդրադառնալով իր ձևակերպմամբ քրդական ահաբեկչական ուժերին, Էրդողանը հետևյալ շեշտադրումներ է արել․ «Մեկ այլ թեմա էլ կա, որ անհրաժեշտ է դրա ուղղությամբ ևս արագորեն քայլ անել։ Ահաբեկչական կազմակերպությունները, որ Սիրիայում, հատկապես Սիրիայի հյուսիսում հանգիստ չեն մնում։ Ժամանակ առ ժամանակ նրանք սպառնում, ավերում են մեր երկիրը։ Մենք էլ Աստանայում, Սոչիում ընդունած որոշում ունենք։ Ո՞րն է այդ որոշումը։ Եթե մեզ անհանգստացնեն, մեր սահմանից 30կմ դեպի հարավ մեր անվտանգության միջանցքն է դառնալու։ Մենք ամեն տեսակի քայլ կարող ենք անել այդ միջանցքում։ Սա նոր բան չէ, Աստանայի հանդիպման օրակարգում ներառված բան էր։ Դրանից հետո էլ Սոչիում ենք հանդիպել, քննարկել»։
Ըստ Էրդողանի՝ Սիրիայում Ռուսաստանի հետ իրենց կոորդինացրած աշխատանքները նոր չեն։ Բացի այդ հիշեցրել է, որ Սիրիայում նաև կոալիցիոն ուժերի իրավիճակ կա։ Այդ կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ֆրանսիան, Գերմանիան և Անգլիան են։
«Իսկ մենք մեր երկրի անվտանգության համար միջոցներ ենք ձեռնարկում»,- եզրափակել է իր խոսքը Թուրքիայի ղեկավարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ըստ տեղեկությունների՝ այդ օպերացիայով կտրվել է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ-Մանբիչ գիծը:
Արաբական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հալեպում ու Իդլիբում տեղի ունեցող դեպքերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ այդ օպերացիայով կտրվել է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ-Մանբիչ գիծը:
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |