Քաղաքական12:40, 15 Դեկտեմբեր 2022
Միջազգային մամուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետի դատավճռին

Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի»:
2023-ի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը դիտարկվող ընդդիմադիր գործչի նկատմամբ կայացված դատավճիռը լայն արձագանք է գտել նաև միջազգային մամուլի էջերում:
հատկապես ամերիկյան ու անգլիական մամուլում այս դատավճիռը կապել են 2023-ին տեղի ունենալիք ընտրությունների հետ:
«The Guardian» պարբերականը «Ընդդիմությանը ճնշելու վերջին քայլը» վերնագրով հրապարակման մեջ նշել է, որ այս քայլը վերջինն էր ընտրություններից առաջ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչների վրա գործադրվող ճնշումը մեծացնելու ճանապարհին: Գործակալությունը շեշտել է նաև, որ ԺՀԿ-ի կարևոր դեմքերից Ջանան Քաֆթանջըօղլուն էլ այս տարի Թուրքիայի Հանրապետությանը և նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է պատժաչափի ու քաղաքականությամբ զբաղվելու արգելքի: Գործակալությունը հիշեցրել է նաև, որ այս ամենի ֆոնին հունվարին տեղի է ունենալու քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը փակելու պահանջով դատավարությունը:
Բրիտանական հեղինակավոր «Financial Times» պարբերականն էլ նշել է, որ սոցհարցումների համաձայն՝ Իմամօղլուն Էրդողանի ամենաուժեղ հակառակորդներից մեկն է առաջիկա նախագահական ընտրություններում։
«Ձգձգվող տնտեսական ճգնաժամը աննախադեպ աստիճանի նվազեցրել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը եղած աջակցությունը, որը կառավարում է Թուրքիան 20 տարի: Բայց ԱԶԿ-ն դեռևս երկրի ամենամեծ կուսակցությունն է»,- գրել է թերթը:
Անգլիական «Independent»-ի հոդվածում էլ Իմամօղլուն որակվել է որպես Էրդողանի ամենապոպուլյար հակառակորդ: «Այն, որ Էրդողանի քաղաքական մրցակցին, որից նա ամենաշատն է վախենում, կարող են արգելել հաջորդ տարվա ընտրություններին մասնակցել, զայրույթ է առաջացրել»,- գրել է թերթը՝ ավելացնելով, որ Էրդողանի ընդդիմախոսները նրան մեղադրուում են դատական համակարգը իր կողմնակիցներով լցնելու և որպես քաղաքական զենք օգտագործելու մեջ:
Ամերիկյան «New York Times» օրաթերթն էլ «Էրդողանը Թուրքիան տարավ դեպի ավտորիտարիզմ» հոդվածում գրել է, որ էրդողանը երկրի ամբողջ տարածքում իր ազդեցությունն օգտագործում է իր իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին տորպեդահարելու նպատակով՝ մղելով երկիրը դեպի ավելի ավտորիտարիզմ: Թերքը հիշեցրել է նաև 2019-ին տասնյակ քուրդ քաղաքապետերի ձերբակալությունները և նրանց փոխարեն պետական կառավարիչների նշանակումները:
Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» դատապարտված Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:
Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 2-ին Թուրքիայի արտգործնախարարը լինելու է Ֆրանսիայում, որտեղ հանդիպելու է ֆրանսիացի իր գործընկերոջ Ժան-Նոել Բարոտի հետ:

Յերլիքայան սոցցանցում գրառում է կատարել մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո, երկրում մեկնարկած ցույցերի և անհնազանդության ակցիաների առթիվ:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |