Քաղաքական12:01, 16 Դեկտեմբեր 2022
ԵԽ Կանաչների կուսակցություն․ Իմամօղլուի դատավճիռն Էրդողանի հակադեմոկրատական քայլն է

Եվրախորհրդարանում եվրոպական Կանաչների կուսակցությունը դատապարտել է թուրքական դատարանի կողմից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացրած 2․7 ամիս ազատազրկման ու քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանելու դատավճիռը:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ հիշյալ դատավճիռը անվանվում է ընտրություններին ընդառաջ հակադեմոկրատական քայլ Էրդողանի կողմից։
«Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն Թուրքիայի քաղաքացիների համար ժողովրդավարության հույս է, ինչպես շատ քաղաքապետներ, որոնք պայքարում են ավտորիտար կառավարիչների դեմ։
Նրա՝ քաղաքական դրդապատճառներով դատապարտվելը Թուրքիայում ընտրություններից առաջ ժողովրդավարական խաղը խափանելու Էրդողանի փորձերի ևս մեկ վկայություն են»,- ասված է կուսակցության Twiter-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» դատապարտված Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:
Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:
Դատական բարձր ատյաններում բողոքարկվելուց հետո վճիռը չբեկանվելու դեպքում Իմամօղլուն կազատվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, և ժամանակավորապես կկասեցվի նաև նրա անդամակցությունը գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ): Ազատազրկումը սակայն հնարավոր է փոխարինվի պայմանականի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 2-ին Թուրքիայի արտգործնախարարը լինելու է Ֆրանսիայում, որտեղ հանդիպելու է ֆրանսիացի իր գործընկերոջ Ժան-Նոել Բարոտի հետ:

Յերլիքայան սոցցանցում գրառում է կատարել մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո, երկրում մեկնարկած ցույցերի և անհնազանդության ակցիաների առթիվ:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |