Քաղաքական13:54, 19 Դեկտեմբեր 2022
Թուրքիայում հիշել են սպանված ռուս դեսպանին ու խոսել ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է 2016-ին Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին նվիրված հիշատակման միջոցառմանը: Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերին:
«Թուրքիան ու Ռուսաստանը զարգացնում են համագործակցությունը և երկխոսությունը: Մեր հարաբերությունները, որոնք ընդգրկում են լայն շրջանակ՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, էներգետիկայից մինչև ներդրումներ, զարգանում են։ Մենք շարունակելու ենք մեծացնել մեր ջանքերն այս ուղղությամբ՝ ելնելով մեր ժողովրդի ցանկությունից և ընդհանուր շահերից»,-ասել է Չավուշօղլուն։
Վերջինս նորից առաջ է քաշել թուրքական այն պնդումները, թե սպանությունն ուղղված էր ռուս-թուրքական «բարեկամության» դեմ:
2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել էր Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած անձը, ով եղել էր ոստիկանության աշխատակից, մտել էր թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ էր կրակել, ապա թիկունքից կրակել էր դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել էր «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»:
Հետագայում թուրքական կողմը հայտարարեց, թե մարդասպանը կապ է ունեցել Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ, որը ըստ պաշտոնական Անկարայի՝ նախաձեռնել էր 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |