Հասարակական17:28, 19 Դեկտեմբեր 2022
Թուրքիայի մարդահամարի վերջին տվյալները
Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021-ի դրությամբ երկրի բնակչության թվաքանակն ու դրա վերաբերյալ մի շարք այլ վիճակագրական տվյալներ:
Մասնավորապես 1927-ին հանրապետական Թուրքիայում անցկաված 1-ին մարդահամարի տվյալներով 13 մլն 648 հզ 270 բնակչություն ունեցած երկիրը 2021-ի դրությամբ ունի 84 մլն 680 հզ 273 քաղաքացի: Այդ տարիների ընթացքում Թուրքիայի բնակչությունը մշտապես աճել է, սակայն տարիների ընթացքում աճի տեմպերը նվազել են: Եթե 1935-ին 1000 բնակչի կտրվածքով թիվն ավելացել է 21.1 հոգով, ապա 2021-ին նույն ցուցանիշը կազմել է 12.7 մարդ 1000 բնակչի կտրվածքով:
Ժամանակի ընթացքում ծնելիության և մահացության տեմպերի նվազման կյանքի տևողության աճի ու կենսամակարդակի բարձրացման հետ մեկտեղ փոխվել է բնակչության տարիքային կառուցվածքը: Նշյալներով պայմանավորված աճել է տարեց բնակչությունը, աճել է միջին տարիքը, իսկ ընդհանուր բնակչության մեջ նվազել է երեխաների և երիտասարդների տեսակարար կշիռը։
Չնայած այս փոփոխություններին՝ Թուրքիան ծերացող բնակչություն ունեցող երկրների հետ համամատած դեռևս շարունակում է մնալ համեմատաբար երիտասարդ բնակչությամբ երկիր:
Բավականին բարձրացել է երկրի բնակչության միջին տարիքը՝ 1935-ի 21.2 տարեկանից 2021-ին հասնելով 33.1 տարեկանի:
Մեծացել է նաև աշխատունակ տարիքային խմբի տեսակարար կշիռը ընդհանուր բնակչության թվում: Մասնավորապես՝ 15-64 տարիքային խմբում բնակչության համամասնությունը, որը 1935-ին կազմում էր 54․7 տոկոս, տարիների ընթացքում աճել է և 2021-ին հասել է 67․9 տոկոսի։ Մյուս կողմից, եթե մանկական համարվող 0-14 տարիքայինների խումբը 1935 թվականին կազմել է 41․4 տոկոս, այն տարիների ընթացքում նվազել է՝ 2021-ին կազմելով 22․4 տոկոս: 65 և բարձր տարիքային խումբը, որը համարվում՝ տարեց բնակչություն, 1935 թվականի 3․9 տոկոսից աճել է մինչև 9․7 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |