Քաղաքական18:06, 19 Դեկտեմբեր 2022
Մայքլ Ռոբինը՝ Էրդողանին․ «Մի օր Թուրքիան քեզնից կազատվի ու անիծյալ կլինի քո անունը»

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական ծառայության (CIA) հոգեբանական պատերազմի մասնագետ Մայքլ Ռոբինը, ով հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած իր հակակրանքով, օրերս գրառում էր արել Twitter-ում։
Նա նշել է, թե Էրդողանը բարկացած է, քանի որ ինքը (Ռոբինը-խմբ․) քննադատում է Էրդողանի հանցավոր գործողությունները և պաշտպանում այն տեսակետը, ըստ որի՝ Էրդողանի հակադեմոկրատական ճնշումների ֆոնին այլ պետությունները չպետք է ճանաչեն ԱԶԿ-ին («Արդարություն և զարգացում կուսակցություն»)՝ իբրև իշխանություն։
«Ներողություն եմ խնդրում, հարգելի՛ նախագահ, բայց ինձ չեք կարող լռեցնել։ Մի օր Թուրքիան քեզնից կազատվի ու անիծյալ կլինի քո անունը»,- եզրափակել է Ռոբինն իր գրառումը։
Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ։ Նախկինում ևս Ռոբինը բացեիբաց պաշտպանել էր 2016-ի հուլիսի 15-ին իրականացված հեղաշրջման փորձի գաղափարը՝ աջակցություն հայտնելով Գյուլենական շարժմանը։
Վերոնշյալ հեղաշրջման փորձից հետո լույս տեսած «Ինչո՞ւ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը կարող է նշանակել հույս» հոդվածում Ռոբինը բացեիբաց գրում էր, որ այդ արյունոտ փորձը «լավ բան է» Թուրքիայի համար և ավելացնում, որ միայն այս կերպ է հնարավոր ազատվել նախագահ Էրդողանից և կառավարությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |