Հասարակական11:48, 20 Դեկտեմբեր 2022
Թուրքիայում ուզում են վերականգնել հայերի համար կառուցված Պարտիզակի նշանավոր վարժարանը

Թուրքիայի Քոջաելի նահանգի Բաշիսքելե շրջանի Բահչեջիք ավանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը։ Բազմաթիվ շինություններից բաղկացած այդ համալիրից այսօր կիսավեր վիճակում կանգնած է միայն ուսուցիչների համար նախատեսված կացարանը: Մնացած շենքերից ու հատկապես վարժարանի կենտրոնական մասնաշենքից գրեթե ոչինչ չի մնացել:
Օրերս Բաշիսքելե շրջանի Բաշիսքելեի շրջանի ղեկավարության ծրագրերի համակարգման կենտրոնի տնօրեն Էմին Օզթյուրքը տեղական «Kocaeli gazetesi» տեղական լրատվակայքին տված հարցազրույցում հայտնել է համալիրից մնացած միակ շինության վերանորոգման ու արվեստի կենտրոն դարձնելու նախագծի մասին: Ըստ Օզթյուրքի՝ ծրագիրը պետք է իրականացվի Բաշիսքելեի հասարակական կազմակերպությունների ու շրջանի ղեկավարության համատեղ ուժերով:
Ցեղասպանությունից հետո լքված վարժարանը 1898-ին արդեն մեծացել ու վերածվել էր 60 դյոնում (6 հեկտար) հողակտոր զբաղեցնող ընդարձակ համալիրի, որն ընդգրկում էր գիշերօթիկ դպրոց, նախակրթարան, մանկատուն և մասնագիտական դպրոց, ինչպես նաև տպարան, գրադարան, լվացքատուն ու ջրի պահեստարան:
Կանգուն մնացած կացարանի շենքը, մատուռն ու ջրի ստորգետնյա պահեստարանը հիմա հանդիսանում են մասնավոր սեփականություն և որևէ կերպ չեն օգտագործվում:
Շինությունները, որոնք լքված վիճակում էլ բավականին ազդեցիկ տեսք ունեն, տարիներ շարունակ անխնամ մնալու պատճառով քայքայվել են, ինչը կարող է ապագայում դրանց փլուզման պատճառ դառնալ:
Ի դեպ՝ Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում ուսում են ստացել հայ ազգի մի շարք երախտավորներ, այդ թվում արևմտահայ հատնի բանաստեղծ Ռուբեն Սևակը, ուսուցիչ ու խմբագիր Գևորգ Կառվարենցը (Արաբաջյան), գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր, Շավարշ Քրիսյանը, պրոֆեսոր Միքայել Մինասյանը և ուրիշներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |