Միջազգային10:37, 21 Դեկտեմբեր 2022
ԱՄՆ սենատոր «Թուրքիան 77 մլն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին անմեղ հայերի վրա հարձակվելու համար»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Նյու Ջերսիի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն անդրադարձել է Թուրքիային, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային։
«Օրերս Էրդողանն Աթենքին սպառնում էր՝ ասելով․ «Հունաստանը վախենում է մեր հրթիռներից։ Ասում են՝ «Թայֆուն» հրթիռը կխփի Աթենքին»։ Այնուհետև Էչդողանը, ուղիղ դիմելով հույն ժողովրդին, ասում է. «Կհարվածենք, եթե խելոք չմնաք»։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ նա փաստորեն սպառնում է ուղղակիորեն թիրախավորել Աթենքին, որտեղ ապրում է երեք միլիոն խաղաղ բնակիչ: Ըստ ՄԱԿ-ի նորմերի՝ խաղաղ բնակչության վրա դիտավորյալ հարձակվելը համարվում է ռազմական հանցագործություն»։
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Մենենդեսը նշել է, որ Բաքվի կողմից սկսված Լեռնային Ղարաբաղի պատերազմի նախօրեին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 77 միլիոն դոլարի զինտեխնիկա, որն օգտագործվել է անմեղ հայերի վրա հարձակվելու համար։
«Ահա, թե ինչու զարմանալի չէ Էրդողանի՝ այս ամառ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումն աշխարհի ամենադաժան բռնապետների՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ։ Պարզապես նայե՛ք այն առաջնորդներին, որոնց հետ նա համագործակցում է: Հաշվի առնելով այս վերջին գործողությունները՝ ԱՄՆ-ն չպետք է իր F-16 կործանիչները տա Էրդողանին։ Այդ իսկ պատճառով, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես չեմ հաստատելու Թուրքիային F-16-ների մատակարարումը, քանի դեռ նա չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը ողջ տարածաշրջանում»,- եզրափակել է իր ելույթը սենատորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Կողմերը նաև մտադրություն ունեն ստեղծել ազատ առևտրի ավելի ժամանակակից համաձայնագիր։
Թուրքիայի իշխող կուսակցություն փոխնախագահը գրառում է արել Իսրայելի վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |