Քաղաքական16:31, 21 Դեկտեմբեր 2022
ԵԽ-ում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի վերաբերյալ դատավճիռը
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը դատապարտել է թուրքական դատարանի կողմից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացրած 2 տարի 7 ամիս ազատազրկման ու քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանելու դատավճիռը:
Մեկնաբանելով Իմամօղլուի վերաբերյալ որոշումը՝ Ամորը նշել է,որ իրենց համար այս որոշումը մտահոգիչ է և իրենք հույս ունեն ,որ այն կվերանայվի Թուրքիայում։ Նաև նշել է, որ իր կարծիքով Իմամօղլուի քայլերը հանցանք չեն, և նա չի խախտել որևէ օրենք։
Եվրոպացի պաշտոնյայի համոզմամբ այս ամենը կազդի Թուրքիայի եվրաանդամակցության հնարավորության վրա։ Եթե Թուրքիայի օրենսդրական համակարգում չիրականացվեն փոփոխություններ, ապա հնարավոր չի լինի Թուրքիայի եվրաանդամակցության հարցը լուծել առաջիկա 2-3 տարում։
Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» դատապարտված Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:
Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:
Դատական բարձր ատյաններում բողոքարկվելուց հետո վճիռը չբեկանվելու դեպքում Իմամօղլուն կազատվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, և ժամանակավորապես կկասեցվի նաև նրա անդամակցությունը գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ): Ազատազրկումը սակայն հնարավոր է փոխարինվի պայմանականի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
19:30, 03 հունվ
Մամուլի ազատության վիճակը Թուրքիայում 2024-ին
Լրագրողների նկատմամբ դատական վերահսկողության միջոցների և ճնշման քաղաքականությունը 2024 թվականին խորացել է։
10:11, 26 դեկտ
Էրդողանն Անկարայում ընդունել է Հս․ Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահին
Պաշտոնական աղբյուրներում ընդունելության օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
14:04, 25 դեկտ
Ստամբուլի քաղաքապետը դժգոհում է սահմանված նվազագույն աշխատավարձից
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |