Քաղաքական15:19, 22 Դեկտեմբեր 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստանին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ՊՆ-ների ժողովին, որից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի մասին։
Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պնդումները՝ Աքարը նշել է.
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը։ Հայաստանի կողմից Ադրբեջանի Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքի սեղմումը կարևոր է թե' իր, թե' տարածաշրջանի խաղաղության համար։ Ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այս հնարավորությունը պետք է ճիշտ գնահատվի։ Եթե Հայաստանը խուսափի հրադադարի խախտումներից, գործի հրադադարի վերաբերյալ հայտարարությանը համապատասխան, ապա կարող է լինել խաղաղության և կայունության մաս»։
Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ տարածաշրջանում «խաղաղության ու հանգստության հաստատումը/ձևավորումը ու մնայուն լինելը կնպաստի ոչ միայն երկրների, այև ամբողջ տարածաշրջանի տնտեսական բարօրությանը և անվտանգությանը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |