Քաղաքական12:58, 23 Դեկտեմբեր 2022
Թուրքիան ավելացնում է Շվեդիայի առաջ դրած պայմանները
Շվեդական ռադիոն հայտնել է, որ Թուրքիան ավելացրել է այն մարդկանց թիվը, որոնց Անկարան Շվեդիայից պահանջում է արտահանձնել: Այդ թիվը նախկին 33-ից հասել է 42-ի:
Ինչպես հայտնի է, Թուրքիան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պահանջում է, որ շվեդական կողմը Անկարային արտահանձնի գյուլենական համայնքի մի խումբ անդամների, որոնք թուրքական կողմը համարում է ահաբեկիչներ:
Ցուցակում հայտնված անձանց մեծ մասը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպություններին անդամակցելու մեջ։
Ցուցակից 16 հոգի կապված է «Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), 12-ը` գյուլենական, 7-ը` ձախակողմյան խմբավորումների հետ, իսկ վերջին 7 հոգին մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |