Ռազմական15:22, 27 Դեկտեմբեր 2022
F-35-երի պատճառով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը խորանում է

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում վերջին ամիսներին առկա լարվածությունը գնալով խորանում է։ Բանն այն է, որ Թուրքիան իր զինանոցը համալրելու նպատակով ԱՄՆ-ից ցանկանում է գնել «F-35» կործանիչներ, սակայն ԱՄՆ-ն անընդհատ ձգձգում է դրանց փոխանցումը։
Օրերս Անկարան հայտարարել էր, որ նախագծի համար թուրքական կողմը վճարել է 1․4 մլրդ դոլար և հիմա ցանկանում է ետ ստանալ այդ գումարը, իսկ թուրքական ընկերություններին պատճառված վնասը պետք է փոխհատուցվի։
2021-ի սեպտեմբերից հետո ԱՄՆ-ի հետ 40 միավոր «F-16 Viper» և 79 միավոր «F-16» մոդեռնիզացված տարբերակներով կործանիչների գնման աշխատանքները ևս շարունակվում են։
Ավելի վաղ Պենտագոնից հայտարարել էին, որ ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգի և ամերիկյան արտադրության «F-35» կործանիչների գնումը նույն երկրի, այսինքն Թուրքիայի կողմից առաջացնում է գործընկերային հարաբերությունների և վստահության թուլացում։ Սակայն Անկարան նշում է, թե սեփական երկրի օդային սահմաններն է պաշտպանում։
Ամիսներ առաջ Ուզբեկստան կատարած այցից հետո Էրդողանը խոսել էր «F-35» կործանիչների մասին և ասել, որ իրենք իրենցից պահանջվող քայլերն արել են, բայց փոխադարձաբար այդ ամենը չեն տեսել ԱՄՆ-ի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Առաջին տեղոււմ ԱՄՆ-ն է, որն ունի 393.3 մլն միավոր զենքով, իսկ վերջին տեղում Անգոլան է՝ 3 մլն միավոր զենքով։

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |