Հասարակական14:48, 30 Դեկտեմբեր 2022
Ընդդիմադիրների վարկանիշը գերազանցում է Էրդողանին

Թուրքական «Area» հետազոտական֊վիճակագրական ընկերությունը հայտնել է դեկտեմբեր ամսվա հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում 12 նահանգում (Ստամբուլում, Թեքիրդաղում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում, Անկարայում, Կայսերիում, Սամսունում, Տրապիզոնում, Էրզրումում, Մալաթիայում և Այնթափում):
Ըստ հարցման արդյունքների՝
իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ) - 28% ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP) - 22,6%
Սոցհարցումների ժամանակ պարզվել է նաև քաղաքական գործիչներին աջակցելու ցուցանիշը: Ըստ դրա` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտվում է «ԺՀԿ» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին և «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին։
Հարցման մասնակիցների 65%-ը նշել է, որ անարդար է համարում Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված որոշումը, ըստ որի նա 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» էր դատապարտվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |