Տնտեսական12:24, 03 Հունվար 2023
Թուրքիան տարին փակել է ավելի քան 64% գնաճով

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել սպառողական գների ինդեքսի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերյան գնաճը (ինֆլյացիա) կազմել է 1․18%, իսկ 2022-ի տարեկան գնաճը՝ 64․27%:
Սա համարվում է ակնկալվածից ավելի ցածր ցուցանիշ, քանի որ Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ ավելի վաղ կազմած գնաճի մասին զեկույցում նշվում էր, որ տարեվերջին սպասվում է 65․2 տոկոսանոց գնաճ։
Հրապարակված պաշտոնական թվերից զատ՝ կան նաև ինֆլյացիայի ուսումնասիրման աշխատանքային խմբի մշակած տվյաները, որոնք էականորեն տարբերվում են պաշտոնական տվյալներից։ Այսպիսով ըստ մասնավոր փորձագիտական տվյալների՝ դեկտեմբերյան գնաճը Թուրքիայում կազմել է ոչ թե 1․18, այլ 5,18%, իսկ տարեկան գնաճը՝ ոչ թե 64․27, այլ 137․55%։
Ինֆլյացիան մի երևույթ է, որի ժամանակ ապրանքների և ծառայությունների գները բարձրանում են, իսկ արժույթի գնողունակությունը` ընկնում:
Ինֆլյացիան դրամական համակարգի ճգնաժամային վիճակն է, որի գլխավոր հատկանիշը շրջանառության ոլորտի` թղթադրամներով գերհագեցվածությունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |