Քաղաքական17:01, 05 Հունվար 2023
Պուտինի և Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլաադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում էներգետիկ հարցերը, ինչպես նաև Սիրիայի ու Ուկրաինայի հարցերը։
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու ուղղությամբ ենթակառուցվածքներն ուժեղացրել են և նպատակ ունեն կոնկրետ քայլեր անել։
Անդրադառնալով ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը՝ Էրդողանն ընդգծել է, որ խաղաղության և բանակցության կոչերը պետք է աջակցություն գտնեն միակողմանի հրադադարի հայտարարման և արդար կարգավորման տեսլականով։
Սիրիական խնդրի համատեքստում Էրդողանը շեշտել է Անկարաայի կողմից ահաաբեկչական համարվող քրդական զզինված խմբաավորումների Թուրքիայի սահմանային շրջաններից, մասնավորապես Թել Ռըֆաթից և Մանբիջից մաքրելու համար հստակ քայլի կատարման անհրաժեշտությունը։
Նա նաև նշել է, որ Սիրիայում կոնկրետ արդյունքի համար Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը պետք է կառուցողական լինի և քաղաքական գործընթացում մի շարք քայլեր իրականացնի:
Նա նաև նշել է, որ Սիրիայում կոնկրետ արդյունքի համար Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը պետք է կառուցողական լինի և քաղաքական գործընթացում մի շարք քայլեր իրականացնի:
Աղբյուր` Anadolu
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
14:49, 22 նոյ
Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ծովագնացության կոմիտեները (լուսանկարներ)
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
11:38, 22 նոյ
Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
12:05, 21 նոյ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |