Տնտեսական19:11, 06 Հունվար 2023
Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է

Թուրքական իշխանական TRT-ի հաղորդմամբ՝ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի ու Թուրքիաայի միջև վերացվել է։ Լուրը հաստատվել է նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանի կողմից:
Հունանյանը հավելել է, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թվականի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
«Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի», - նշել է խոսնակը։
Թուրքակաան լրատվամիջոցի հրապարակման մեջ նշվել է, որ այս մասին Թուրքիայի առևտրի նախարարությունից հայտնել են Թուրքիայի արտահանողների միություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները:

Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է իրականացրել։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով, տարվա առաջին 2 ամսում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ջիդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Հալիդ բին Սերման հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Լեհաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները:
Նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |