Քաղաքական11:12, 10 Հունվար 2023
Անթալիայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի խորհրդարանի նախագահների հանդիպումը
Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի խորհրդարանի նախագահների` Մուստաֆա Շենթոփի, Սահիբա Գաֆարովայի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանային երկրների համագործակցության հարցը:
Մուստաֆա Շենթոփը նշել է, որ Թուրքիան ի սկզբանե ասել է, որ տարածաշրջանային խնդիրները երկխոսության, խորհրդակցության և համագործակցության միջոցով պիտի լուծեն տարածաշրջանային երկրները։
«Տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման համար մեր ուժերը պետք է միավորենք, պետք է գործադրենք հնարավոր բոլոր ջանքերը,-ասել է Շենթոփը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդրին, մյուս կողմից էլ սկսել է հարաբերությունների կարգավորման գործընթաց Հայաստանի հետ։
«Այս մոտեցումը մի մասն է մեր տեսլականի առ այն, որ տարածաշրջանում առկա խնդիրներն անհրաժեշտ է լուծել կրկին ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով՝ փոխադարձ երկխոսության և համագործակցության հիման վրա։ Ըստ էության, տարածաշրջանային կարգավորման մեր տեսլականը նախատեսում է այնպիսի ապագա, որտեղ չկան արտաքին միջամտություններ, իսկ երրորդ կողմերի՝ ազդեցություն հաստատելու փորձերը հասցվել են նվազագույնի։ Տարածաշրջանի երկրները զարգանում են միմյանց հետ խաղաղության և համագործակցության մեջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |