Քաղաքական17:20, 10 Հունվար 2023
Գերմանիան դեմ է Կիպրոսի հիմնախնդիրը թուրքական առաջարկով լուծելու տարբերակին
Բեռլինը չի աջակցում Կիպրոսի հիմնախնդրի լուծման հարցում կղզու վրա երկու պետությունների ձևավորմանը։ Այս մասին հունվարի 9-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Կիպրոսի ԱԳՆ-ի ղեկավար Իոաննիս Կասուլիդիսի հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ այս հարցում Բեռլինը կանգնած է Կիպրոսի կողքին:
Մինչդեռ Անկարան պնդում է, որ պետք է առաջնորդվել կղզու վրա երկու առանձին պետության ձևավորման սկզբունքով:
Նշենք, որ Թուրքիան կղզու թուրք փոքրամասնության «իրավունքների խախտումները կանխելու» պատրվակով 1974-ին ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու տարածքի շուրջ 40 տոկոսը:
1983 թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվել է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, սակայն այդ պետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։
Միջազգային իրավունքի համաձայն՝ Կիպրոսը համարվում է ինքնիշխան պետություն՝ 1974 թվականին ունեցած ամբողջական տարածքով։ ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի №541 որոշման համաձայն՝ «Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» համարվում է անօրինական, իսկ Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս բերվեն կղզուց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |