Տարածաշրջան13:53, 10 Հունվար 2023
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է իրենց աջակցությունը Ադրբեջանին

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակներում զրուցել է լրագրողների հետ։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանիսայի դիրքորոշման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Շենթոփը մեղադրել է Հայաստանին և հիշեցրել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։
«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղի հարցում Ադրբեջանն իրավացի է։ Միաժամանակ հայտարարել ենք, որ պետք է թույլ չտալ, որպեսզի այստեղի խնդիրը վերածվի տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող խնդրի։
Շենթոփը նաև մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին 30 տարի Ղարաբաղի հարցը չլուծելու մեջ։ Իր իսկ ձևակերպմամբ՝ «մատը մատին չտալու» մեջ։ Իսկ հիմա երբ հիմնախնդիրը մտել է կարգավորման փուլ, ըստ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի, Մինսկի խմբի երկրները պետք է միայն նպաստեն կողմերի միջև խաղաղության և համաձայնության հաստատմանը։
«Կարծում ենք, որ դրանից բացի բոլոր մյուս մոտեցումները վնաս կհասցնեն տարածաշրջանային խաղաղությանը»,- եզրակացրել է Շենթոփը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |