Իրավական15:38, 10 Հունվար 2023
Թուրքիայում 13 տարում 71 անգամ աճել է նախագահին վիրավորելու հոդվածով հետաքննությունների թիվը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր, փաստաբան Գյուլիզար Քարաջան զեկույց է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության օրոք խոսքի ազատության սահմանափակումների աճի վերաբերյալ:
Զեկույցում նշել է, որ խոսքի ազատությունը սահմանափակելու կարևոր գործիքներից է երկրի քր. օրենսգրքի՝ «նախագահին վիրավորելու», «իշխանական կառույցներն ու թուրք ժողովրդին նվաստացնելու» վերաբերյալ հոդվածները: Հատկապես տպավորիչ աճ է գրանցել նախագահ Էրդողանին վիրավորելու համար հարուցված քրեական գործերի թիվը:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսվող «հանրապետության նախագահին վիրավորելու» հատկանիշներով 2021-ին իրականացվել է 33.973 հետաքննություն, այնինչ 2009-ին նույն հոդվածով իրականացվել է ընդամենը 478 հետաքննություն:
13 տարում (2009-2021) այս հոդվածով հետաքննություն է իրականացվել 196753 մարդու նկատմամբ, որոնցից 47406-ը հայտնվել են մեղադրյալի աթոռին: Արդյունքում 17116 մեղադրյալի նկատմամբ կիրառվել է ազատազրկում, ևս 12649-ի դատավճռի կիրառումն էլ հետաձգվել է:
2009-ից 2021 թվականներին Թուրքիայի քր. օրենսգրքի 301-րդ հոդվածի՝ «Թուրք ազգին, պետությանը, պետության կառույցները նվաստացնելու» հոդվածի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավվածների թիվը կազմել է 71997։
Հատկանշական է, որ այս մեղադրանքով ամբաստանյալների թիվը 2009 թվականին կազմել է 325, իսկ 2021 թվականին աճել է ավելի քան 3 անգամ՝ հասնելով 1093-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |