Ռազմական15:24, 11 Հունվար 2023
Foreign Policy․ Թուրքիան կասետային ռումբեր է մատակարարում Ուկրաինային
Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին մատակարարում է կասետային ռումբեր, որոնք արտադրվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով: Այս մասին հայտնում է «Foreign Policy» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրամիության անանուն աղբյուրներին։
Կասետային ռումբը պայթում է օդում և ցրում տասնյակ կամ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր: Չպայթած զինամթերքը լուրջ վտանգ է ներկայացնում, և դրանց օգտագործումը խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհերի է հանգեցնում։ 2010-ի օգոստոսին ընդունված Օսլոյի կոնվենցիայի համաձայն՝ կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է:
«Զենքի առաջին խմբաքանակը նախատեսված է տանկեր ոչնչացնելու համար»,- ասվում է հոդվածում:
Նշվում է նաև, որ Ուկրաինան մի քանի ամիս անհաջող կերպով փորձում էր կասետային ռումբեր ստանալ ԱՄՆ-ից։
«Երբ Միացյալ Նահանգները մերժեց Կիևին, Թուրքիան դարձավ միակ երկիրը, որտեղից ուկրաինացիները կարողացան այն ձեռք բերել»։
Թուրքիան, սակայն, հերքել է այդ պնդումները, իսկ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե դժվար է ասել՝ նմանատիպ լուրերն արժանահավատ են, թե ոչ, բայց Ռուսաստանը հետևում է զարգացումներին, իսկ ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ կապված են փոխադարձ շահերով, հարգանքով և փոխըմբռնմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |